Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու Արենան», որտեղ «Ռեալն» անցկացնում է իր տնային հանդիպումները, FourFourTwo-ի վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն մարզադաշտը։
Այս մարզադաշտը լավագույնն է ճանաչվել հետևյալ չափանիշներով՝ էսթետիկ գրավչություն, տրիբունաներում մթնոլորտ և պատմություն։
FourFourTwo-ի վարկանիշը.
1. Սանտյագո Բերնաբեու (Ռեալ Մադրիդ);
2. Մարականա (Ֆլամենգո, Ֆլումինենսե, Վասկո դա Գամա);
3. Սիգնալ Իդունա Պարկ (Բորուսիա Դորտմունդ);
4. Բոմբոներա (Բոկա Խունիորս);
5. Սան Սիրո / Ջուզեպե Միացա (Միլան, Ինտեր);
6. Կամպ Նոու (Բարսելոնա);
7. Մոնումենտալ (Ռիվեր Փլեյթ);
8. Ացտեկա (Կրուս Ասուլ, Ամերիկա);
9. Տոտենհեմ Հոթսպուր մարզադաշտ (Տոտենհեմ);
10. Այբրոքս (Ռեյնջերս)