«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինեյը մեկնաբանել է իր դուբլը Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Բրենտֆորդի» հետ խաղում (2-1).
«Շատ բարձր էր, երկրպագուներն այնքան էին բղավում, որ ես չէի կարողանում լսել։ Հավանաբար Էրիկ տեն Հագը նման բան է ասել. «Առաջ գնա, գոլ խփի», ինչն էլ ես արեցի:
Սա կարող է լինել իմ կարիերայի լավագույն պահերից մեկը:
Երկու գոլերը անհավանական էին, բայց ես պարզապես ուրախ եմ, որ կարող եմ նպաստել թիմի հաղթանակին և ցույց տալ մարդկանց, որ ես կարող եմ դա անել»,- ասել է ՄաքՏոմինեյը խաղից հետո: