Անգլիայի առաջնության 8-րդ տուրի խաղում «Չելսին» արտագնա խաղում հաղթանակ տարավ «Բարնլիի» նկատմամբ 4-1 հաշվով։
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Օդոբերը, հյուրերի կազմում՝ Պալմերը, Ստերլինգը, Ջեքսոնը, ևս մեկ գնդակ սեփական դարպասն ուղարկեց Ալ Դալին։
«Չելսին» այս խաղից հետո 11 միավորով 10-րդն է մրցաշարային աղյուսակում։
Այս տուրի մյուս խաղում «Էվերտոնը» 3-0 հաշվով հաղթեց «Բորնմուտին»․ աչքի ընկան Գարները, Հարիսոնը և Դոուկուրեն։