Մահացել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի կինը՝ Քեթին։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Քեթի Ֆերգյուսոնը մահացել է երեկ՝ հոկտեմբերի 5-ի առավոտյան, Չեշիրում 84 տարեկան հասակում։ Նա և Ալեքս Ֆերգյուսոնն ամուսնացած են 1966 թվականից։
Քեթին սըր Ալեքսին առաջին անգամ հանդիպել է 1964 թվականին, երբ նա 23 տարեկան էր. երկու տարի անց նրանք ամուսնացել են: Զույգը երեք որդի ունի և 12 թոռ։