«Չելսին» մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Կոնոր Գալահերի հետ, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը գոհ է ֆուտբոլիստից։ 23-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը ավարտվում է 18 ամսից:
Գալահերը «Չելսիի» խաղացող է 2018 թվականից։ Ընդհանուր առմամբ, նա լոնդոնյան թիմի կազմում անցկացրել է 54 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նախորդ մրցաշրջանում նա վարձավճարով հանդես էր գալիս «Քրիսթալ Փելասում»:
Այժմ «Չելսին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղում է՝ 7 տուրից հետո վաստակած 8 միավորով։