Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Ունիոն Ռոյալին»։
Անգլիական թիմի կազմում 44-րդ րոպեին հաշիվը բացեց Գրավենբերգը։ 92-րդ րոպեին Դիոգո Ժոտան կրկնապատկեց անգլիական թիմի առավելությունը։
Խմբի մյուս խաղում «Թուլուզը» 1։0 հաշվով հաղթեց «Լասկին»։
Այս տուրից հետո խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լիվերպուլը»՝ 6 միավորով։ «Թուլուզը» 4 միավորով 2-րդն է։