«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը ցանկանում է, որ թիմը պահպանի իր հավաքական ոգին և միասնությունը Եվրոպայի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Ունիոնի» դեմ խաղից առաջ:
«Ես հպարտ եմ, որ այս ակումբի ավագն եմ, հպարտ եմ, որ գլխավորում եմ այս թիմը և հպարտ եմ երկրպագուներով, ովքեր ողջ ուժով աջակցում էին մեզ, երբ այդքան շատ մարդիկ էին մեր դեմ: Այս հավաքական ոգին կարող է միայն լավ ծառայել մեզ ապագայում: Այո, միավորներն ընդմիշտ անհետացել են, բայց ոչինչ չի խանգարում մեզ օգտվել դրական կողմերից, և ինձ համար ամենամեծ բանը մեր բոլորի միասին լինելն էր։ Կրկին արդյունքը մեր դեմ էր, բայց շատ առումներով դա «Լիվերպուլն» էր իր ամենալավ ձևով:
Այնպես չէ, որ մենք արդեն այս մրցաշրջանում չենք դրսևորել այդ որակները: Մենք դրանք ցույց տվեցինք խաղերում, որտեղ հետ էինք մնում և վերադարձանք, որ հաղթենք: Մենք դրանք ցույց տվեցինք մյուս հանդիպումներում, երբ մեզ թվով գերազանցում էին, բայց մենք շարունակում էինք պայքարել այնպես, կարծես դեռ 11 խաղացող ունենք խաղադաշտում: Այնպես որ, մենք պետք է շարունակենք ոտքի կանգնել, երբ մեզ նոկդաունի ենթարկեն, և հուսով եմ, որ դա կսկսվի այսօրվանից»,- Վան Դեյկի խոսքերն է մեջբերում ակումբի կայքը։