«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Ջարոդ Բոուենը գրավել է Պրեմիեր լիգայի մյուս ակումբների ուշադրությունը, հայտնում է TalkSport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա անգլիացին կամաց-կամաց առաջ է գնում լոնդոնցիների հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններում։ Նրա գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Իրավիճակին հետևում են «Լիվերպուլն» ու «Նյուքասլը», որոնք հետաքրքրված են խաղացողով։
Բոուենը «Վեսթ Հեմում» հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում նա Պրեմիեր լիգայի 7 խաղում դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։