Ֆուտբոլի VBet Հայաստանի գավաթի խաղարկությունում այսօր տեղի կունենան կիսաեզրափակիչ փուլի դիմակայությունների առաջին հանդիպումները:
Կիսաեզրափակչի մեկնարկային խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում կմրցի «Գանձասար-Կապանի» հետ: Հանդիպումը կմեկնարկի 14:30-ին:
Կիսաեզրափակչի մյուս խաղում կմրցեն «Ուրարտուն» ու «Նոան»: Հանդիպումը տեղի կունենա «Ուրարտու-1» մարզադաշտում և կմեկնարկի 18:00-ին:
Հայաստանի գավաթ. կիսաեզրափակիչ փուլ.
