«Չելսիի» ավագ Ռիս Ջեյմսը որակազրկվել է և տուգանվել մրցավարին վիրավորելու համար։
Ֆուտբոլիստը մեղավոր է ճանաչվել Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ հանդիպման (0:1) պաշտոնյաների հասցեին վիրավորական խոսքեր օգտագործելու մեջ։ Ինքը՝ Ջեյմսը, չմասնակցեց խաղին ազդրի վնասվածքի պատճառով, սակայն գտնվում էր մարզադաշտում։ Հանդիպումից հետո նա տրիբունաներում հայհոյել է մրցավար Ջարեդ Ջիլետին։
Ջեյմսը որակազրկվել է 1 խաղով և տուգանել 90 հազար ֆունտով։ Ֆուտբոլիստը բաց կթողնի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի «Բարնլիի» դեմ հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 7-ին։