«Մարսելի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է «Բրայթոնի» հետ առաջիկա հանդիպման մասին։
Հանդիպումը կկայանա հինգշաբթի օրը Եվրոպա լիգայի խմբային փուլի շրջանակում։
«Մենք պետք է խաղանք մի թիմի դեմ, որը գնդակով խաղի որակով Եվրոպայում լավագույն եռյակում է: «Բրայթոնը» կարող է փոխել տասը խաղացողների մեկնարկային կազմում, բայց մոտեցումն ու փիլիսոփայությունը կմնան նույնը:
Դե Զերբին հիանալի մասնագետ է, ես նրան վաղուց եմ ճանաչում։ Կարծում եմ՝ այս պահին նրան կարելի է անվանել Իտալիայի լավագույն մարզիչներից մեկը։ Նա միշտ գիտեր, թե ինչ է ուզում, և դա այդպես էր նույնիսկ Սերիա C-ում հանդես գալու ժամանակ»,- իտալացի մարզչի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։