«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է այս մրցաշրջանում թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղի մասին։
«Նա ուներ գոլեր խփելու շատ հնարավորություններ: Բայց հեշտ չէ դիմակայել հինգ պաշտպանների, ովքեր տուգանային հրապարակում են։ Դա վերաբերում է ոչ միայն Հոլանդին, այլ ցանկացած այլ խաղացողի:
Եթե նայեք նրա ունեցած շանսերին ու խփած գոլերին, ապա կտեսնեք, որ նա նույն մակարդակի վրա է, ինչ նախորդ մրցաշրջանում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Այս մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 10 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։