ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Նյուքասլի» դեմ կայանալիք խաղի մասին։
««Նյուքասլը» 4-րդ զամբյուղի թիմ է, որին հանդիպել ոչ ոք չէր ցանկանում՝ նախորդ մրցաշրջանում նրանց ցուցադրած խաղի պատճառով: Մեզ անհրաժեշտ կլինի օգտվել այս հնարավորությունից՝ խաղալու թշնամական ֆուտբոլային մթնոլորտում։
Սա հիանալի փորձ է և հնարավորություն տեսնելու, թե ինչից է կազմված ՊՍԺ-ն: Անհամբեր սպասում եմ հանդիպմանը։ Ես նախանձում եմ մեր խաղացողներին, որոնք կկարողանան վայելել այս մթնոլորտը»,- Էնրիկեի խոսքն է մեջբերում The Athletic-ը:
ՊՍԺ-ն հոկտեմբերի 4-ին արտագնա խաղում կմրցի «Նյուքասլի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: