Ֆրենկ Լեմպարդը կարող է դառնալ «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչը: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, 45-ամյա մասնագետը ընդգրկվել է թիմը գլխավորելու թեկնածուների ցանկում և բաց է շոտլանդական ակումբի հետ բանակցությունների համար։
Լեմպարդը մի քանի ամիս է՝ առանց աշխատանքի է։ 2022/2023 մրցաշրջանի վերջում նա հեռացավ «Չելսիից», որը երկրորդ անգամ գլխավորել էր ապրիլի սկզբին՝ ժամանակավոր հիմունքներով։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Ռեյնջերսը» կարող է գլխավորել «Չելսիի» մեկ այլ նախկին մարզիչ՝ Գրեհեմ Փոթերը։
«Ռեյնջերսը» Շոտլանդիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Թիմը յոթ միավորով հետ է մնում առաջատար «Սելթիկից»: