Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, «Չելսին» արտագնա խաղում 2։0 հաշվով հաղթել է «Ֆուլհեմին» Անգլիայի առաջնության 7-րդ տուրի խաղում:
Այս հաղթանակը «Չելսիի» համար 150-րդն էր լոնդոնյան դերբիներում. սա երկրորդ ցուցանիշն է Պրեմիեր լիգայի պատմության մեջ: Ռեկորդը պատկանում է «Արսենալին», որն ունի 151 հաղթանակ։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանին Լոնդոնից մասնակցում են վեց ակումբներ՝ «Չելսին», «Արսենալը», «Տոտենհեմը», «Քրիսթալ Փելասը», «Վեսթ Հեմը» և «Բրենտֆորդը»։
«Չեսլին» Պրեմիեր լիգայի յոթ տուրից հետո ութ միավորով 11-րդ տեղում է (երկու հաղթանակ, երկու ոչ-ոքի և երեք պարտություն): Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին» (18 միավոր):