Բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆը կարող է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի մի մասը: Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ռեթքլիֆը կարող է առաջարկ անել Գլեյզերներին՝ 1,5 միլիարդ ֆունտ ստեռլինգով ձեռք բերելու 25% բաժնետոմսերը։
Այս գումարը համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս սեփականատերերի գնահատականներին․Գլեյզերները ցանկանում էին ստանալ մոտ 6 միլիարդ ֆունտ ստեռլինգ բոլոր բաժնետոմսերի վաճառքի համար։
Եթե նման գործարք կայանա, ապա Գլեյզերները գրեթե անկասկած կպահպանեն ակումբի վերահսկողությունը: Նրանք ակումբը ղեկավարում են 2005 թվականից։