Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Միխայիլ Մուդրիկի՝ «Չելսիում հարմարվելու մասին.
«Այս տղաների (Մուդրիկի և Ջեքսոնի) կյանքը փոխվեց շատ երիտասարդ տարիքում: Նրանց համար մեծ գումարներ են վճարում, շատ բան է փոխվում՝ համեմատած նրա հետ, թե որտեղից են գալիս։ Բացի այդ, երբ երիտասարդ ես, միշտ չէ, որ հնարավոր է անմիջապես գալ ու սկսել խաղալ։
Խոսքը հարմարվելու, նրանց հարմարվելու հարցում օգնելու մասին է: Այստեղ ամենադժվարը հասկանալն է, թե ինչ է պետք այս տղաներին, որպեսզի իրենց հարմարավետ զգան և ցուցադրեն իրենց տաղանդը։
Միշայի մասին խոսելիս, իհարկե, նա շատ տաղանդավոր խաղացող է, բայց պետք է կամաց-կամաց աշխատել նրա հետ։ Նրա մշակույթը և մնացած ամեն ինչ լիովին տարբերվում է լատինաամերիկյան կամ որևէ այլ բանից։
Այժմ նա փորձում է ավելի բաց լինել, հարմարվել և ավելի շատ ներգրավված լինել ցանկացած իրավիճակում՝ ոչ միայն խաղադաշտում, այլև դրանից դուրս: Կարծում եմ, որ նա հսկայական ջանքեր է գործադրում, որպեսզի փորձի ինտեգրվել և ավելի լավ հասկանալ, թե ինչ է թիմային խաղը:
Նա բացառիկ է։ Ես չեմ կարող մտածել, թե ինչ խաղացողի հետ կարող եմ համեմատել նրան։ Սա լավ մարտահրավեր է մեզ և նրա համար»,- «Չելսիի» գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում Yahoo-ն։