Էրիկ տեն Հագը վստահ է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» զարգանում է իր գլխավորությամբ:
Մանկունիանցիների մարզիչը պատասխանել է, թե արդյոք դժգոհ է թիմի մարզավիճակից, որը բոլոր մրցաշարերում վերջին 6 հանդիպումներից 4-ում պարտվել է։
«Ես համաձայն չեմ։ Կարծում եմ՝ թիմն առաջ է գնում, բայց մենք նույնպես պետք է շտկումներ անենք։ Մենք ձախ եզրային պաշտպան չունենք։ Փոփոխություններ պետք է արվեն։
Իհարկե, մեր խաղում կային թերություններ, բայց կարծում եմ՝ կային նաև շատ դրական պահեր։ Բայց վերջիվերջո ամեն ինչ կապված է արդյունքների հետ, և մենք չստացանք մեզ անհրաժեշտ արդյունքը, այնպես որ, իհարկե, դա շատ հիասթափեցնող է»,-տեն Հագի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։