Կոդի Գակպոն բաց կթողնի մի քանի շաբաթ։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի՝ «Տոտենհեմի» դեմ խաղում (1:2) «Լիվերպուլի» հարձակվողը փոխարինվել էր ընդմիջմանը։
Ըստ լրագրող Ռիկ Էլֆրինկի՝ Գակպոն կարող է բաց թողնել մինչև մի քանի շաբաթ։ Հարձակվողը հավանաբար չի մասնակցի հոկտեմբերին կայանալիք Նիդերլանդների հավաքականի հանդիպումներին։
Ֆուտբոլիստի ստացած վնասվածքի մասին հստակ տեղեկություն չի նշվում։