«Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը կարող է դառնալ իսպանական ակումբի խաղացող, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողով հետաքրքրված է «Բարսելոնան»: Կատալոնական ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Հավերցը կկարողանա ուժեղացնել թիմի հարձակվողական ներուժը։
24-ամյա գերմանացին «Արսենալ» է տեղափոխվել այս ամառ «Չելսիից»: Տրանսֆերի գումարը կազմել է 70 մլն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրել է յոթ հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։