«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Պրեմիեր լիգայի «Տոտենհեմի» հետ խաղում (1:2) Կոդի Գակպոյի վնասվածքի մասին՝ այն անվանելով իր գլխավոր խնդիրը։
«Գակպոն կաղում է` ոտքին բանդաժով: Անկեղծ ասած, սա իմ ամենամեծ խնդիրն է այս պահին: Մենք կորցրեցինք երկու խաղացողի կարմիր քարտի և, հնարավոր է, երրորդին՝ վնասվածքի պատճառով: Ամեն ինչ շատ վատ է։
Կոդին գոլ խփեց, բայց այս հարվածից հետո էլ ավելի մեծ անհարմարություն զգաց։ Նա վնասվածք էր ստացել մինչ այդ խախտման պատճառով»,- Կլոպի խոսքը մեջբերում է The Athletic-ը:
Նշենք, որ Պրեմիեր լիգայի յոթ խաղից հետո «Տոտենհեմը» 17 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Լիվերպուլը» յոթ տուրից հետո 16 միավորով չորրորդն է։
Հաջորդ տուրում «Լիվերպուլը» արտագնա խաղում կխաղա «Բրայթոնի» հետ։