«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է անգլիական ակումբի ֆինանսական վիճակի մասին.
«Ես հասկանում եմ, որ մարդիկ ակումբի բյուջեում դիտարկում են միայն այն գումարը, որը թիմը կարող է ծախսել նոր խաղացողներ գնելու համար:
Ես նույնպես ցանկանում եմ գումար ծախսել միայն խաղացողներ գնելու համար, բայց մարդիկ չպետք է մոռանան, որ ակումբը նոր տրիբունա է կառուցում։ Վերջերս ավարտեցինք մեկ հատվածի վերակառուցումը։ Մենք նաև նոր մարզահրապարակ ենք կառուցում։
Այնպես չէ, որ մեզ պետք է 200 միլիոն ֆունտ ստերլինգ բյուջե՝ նոր տրանսֆերներ ձևակերպելու համար: Փաստն այն է, որ որքան լավ պայմաններ ունենանք, այնքան ավելի շատ կկարողանանք ծախսել ապագայում»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։