Մադրիդի «Ռեալի» 31-ամյա դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է մադրիդցիների նորեկ, 28-ամյա դարպասապահ Կեպա Արիսաբալագայի մասին։
«Իմ կարծիքն այն է, որ «Չելսին» մեծ սխալ թույլ տվեց Կեպայի հետ կապված: Հրաշալի տղա է, նա շատ լավն է դարպասում: Ես ընդհանրապես չեմ կասկածում, որ նա մոլորակի հինգ լավագույն դարպասապահներից մեկն է»,- ասել է Կուրտուան Defensa Central-ին տված հարցազրույցում։
2023 թվականի օգոստոսին Կուրտուան լուրջ վնասվածք ստացավ, որից հետո արքայական ակումբը մեկ միլիոն եվրոյի դիմաց «Չելսիից» վարձակալեց Արիսաբալագային։
«Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում վեց խաղում Կեպան բաց է թողել հինգ գնդակ՝ երեք խաղում անառիկ պահելով դարպասը։