«Աթլետիկի» 21-ամյա իսպանացի հարձակվող Նիկո Ուիլյամսը կարիերան անգլիական Պրեմիեր լիգայի ակումբում շարունակելու տարբերակ ունի։ Այս մասին հայտնում են Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բրայթոնը» հետաքրքրված է իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով: Անգլիական ակումբը կփորձի ձեռք բերել ֆուտբոլիստին հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Ուիլյամսն անցկացրել է չորս հանդիպում՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ։
Հարձակվողի աշխատանքային պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը, իսկ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։