«Միլանի» գլխավոր մարզիչը նշել է Ա Սերիայում չեմպիոնության համար պայքարում գլխավոր ֆավորիտին.
«Չորս թիմեր պայքարում են չեմպիոնության համար, բայց «Յուվենտուսը» Ա Սերիայի գլխավոր ֆավորիտն է։ Եվրոպական մրցաշարերում չխաղալը լրացուցիչ առավելություն է տալիս…»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պիոլին։
«Միլանը» 6 տուրից հետո 15 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը։ «Յուվենտուսն» ունի 13 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը։
Հաջորդ տուրում «ռոսոներիները» կհյուրընկալվեն «Լացիոյին», իսկ «Յուվենտուսը» արտագնա խաղում կխաղա «Ատալանտայի» հետ։