Միլանի «Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Այդ մասին հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա իտալացու տրանսֆերի համար պայքարում են «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»:
Այս մրցաշրջանում Դիմարկոն անցկացրել է 7 հանդիպում, որոնցում դարձել է գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։