Արթուր Ոսկանյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էր ArmSport-ը, նշանակվել է «Նոա» ՖԱ-ի մարզական տնօրենի պաշտոնում։ Ակումբի մամուլի քարտուղարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։
Մասնագետի վերջին աշխատավայրը եղել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիան, որտեղ Արթուր Ոսկանյանը զբաղեցրել է կրկին մարզական տնօրենի պաշտոնը:
«Բարի գալուստ և բեղմնավոր գործունեություն ենք մաղթում Արթուր Ոսկանյանին մեր ակումբում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: