ՀՊԼ 10-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել է «Արարատին» և 2-1 հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման հաշիվը խաղի 25-րդ րոպեին բացել է տանտերերի գանացի հարձակվող Մոհամեդ Յատարան:
Հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ «Արարատ-Արմենիայի» առավելությունը կրկնապատկել է նիգերիացի կիսպաշտպան Մատյու Գբոմադուն:
86-րդ րոպեին «Արարատի» կազմում Արմեն Նահապետյանը մեկ գնդակ ետ է բերել, սակայն ավելին անել թիմին չի հաջողվել:
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» 22 միավորով բարձրացել է երկրորդ տեղը: «Արարատը» 11 միավորով շարունակում է գտնվել 7-րդ տեղում: