«Նոա» ՖԱ-ն հայտարարություն է տարածել։
«Սիրելի երկրպագուներ, տեղեկացնում ենք, որ «Նոա» ՖԱ-ի և մարզիչ Ռոբերտ Արզումանյանի միջև կնքված աշխատանքային պայմանագրի ավարտով պայմանավորված՝ Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Նոա» ՖԱ-ից:
«Նոա» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ռոբերտ Արզումանյանին այս 1 տարվա ընթացքում կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար:
Մաղթում ենք Ռոբերտ Արզումանյանին ամենայն բարիք և հաջողություններ կարիերայում»,- գրված է հայտարարության մեջ: