«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է, որ բրազիլացի կիսապաշտպան Անտոնիին թույլ է տվել վերադառնալ մարզումներին։
«Առաջին մեղադրանքների ի հայտ գալուց ի վեր՝ հունիսին, Անտոնին համագործակցել է ինչպես Բրազիլիայի, այնպես էլ Մեծ Բրիտանիայի ոստիկանության հետ և շարունակում է դա անել: Որպես Անտոնիի գործատու՝ «Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է, որ նա կվերսկսի մարզումները Քարինգթոնում և հասանելի կմնա հանդիպումներին, մինչ ոստիկանությունը հետաքննություն կանցկացնի:
Այս որոշումը կարող է փոփոխվել՝ կախված հետագա զարգացումներից։ Որպես ակումբ մենք դատապարտում ենք բռնության ակտերը։
«Մենք գիտակցում ենք այս իրավիճակում ներգրավված բոլորի անվտանգության ապահովման կարևորությունը և հասկանում ենք, թե ինչ ազդեցություն ունեն այս մեղադրանքները», — ասվում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքում հրապարակված հայտարարության մեջ: