«Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ։
Ինչպես հայտնում է 90min-ը, ակումբի ղեկավարությունը շատ գոհ է հոլանդացի մասնագետի աշխատանքից և շարունակում է նրան լիարժեք աջակցություն ցուցաբերել։
Տեն Հագի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Մինչ անգլիական ակումբի ղեկը ստանձնելը մասնագետն աշխատել է «Այաքսում»։