«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է նոր պայմանագիր կնքել կիսապաշտպան Հանիբալ Մեժբրիի հետ: Մանկունիացիների և 20-ամյա կիսապաշտպանի միջև բանակցությունները կարող են սկսվել շուտով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մեժբրիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Աղբյուրի համաձայն՝ հուլիսին խաղացողին ցանկանում էր ձեռք բերել «Սևիլիան», որը շարունակում է հետևել թունիսցու շուրջ ստեղծված իրավիճակին։