«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն խոսել է Անգլիայի լիգայի գավաթի խաղում իր թիմի՝ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (1-0).
«Այս հանդիպումը բոլորովին այլ խաղակեսեր ունեցավ։ Առաջին խաղակեսում մեզ համար դժվար էր, քանի որ մրցակիցը տիրում էր գնդակին։
Բայց մենք լավ էինք պաշտպանվում, չնայած որ առանց գնդակի էինք խաղում։ Երկրորդ խաղակեսում «Նյուքասլը» լավ խաղաց ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում: Կարծում եմ՝ թիմն արժանի էր այս հաղթանակին»,- մեջբերում է մասնագետին BBC Sport-ը։
«Կաչաղակները» հաջորդ հանդիպումը կանցկացնեն Անգլիայի Պրեմիեր լիգայում «Բարնլիի» հետ: Հանդիպումը կկայանա Նյուքասլում շաբաթ օրը՝ սեպտեմբերի 30-ին։