IDBank Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում Արթուր Միրանյանը կարիերայում 32-րդ գոլն է խփել Հայաստանի առաջնություններում:
«Նոայի» հարձակվողն ընդգրկվել է ՀՀ առաջնությունների լավագույն 100 ռմբարկուների ցանկում:
Գոլերից 12-ը Միրանյանը խփել է «Փյունիկի» կազմում, որտեղ սկսել է իր ելույթները Հայաստանում, 13 անգամ աչքի է ընկել «Ուրարտուի», 3 անգամ` «Ալաշկերտի» կազմում, 4 գոլ էլ խփել է «Նոայում»: