Լոնդոնի «Արսենալը» «Բրենտֆորդից» պարզել է անգլիացի հարձակվող Այվեն Տոունիի տրանսֆերի արժեքը։
Բրիտանական The Times հրատարակության համաձայն՝ «Արսենալը» պետք է 90 միլիոն եվրո վճարի, եթե ցանկանում է ձեռք բերել անգլիացի հարձակվողին։
Վերջերս Տոունիի ապագան կապում էին նաև լոնդոնյան մեկ այլ ակումբի՝ «Չելսիի» հետ, որը ևս նոր հարձակվող է փնտրում:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Տոունին Անգլիայի Պրեմիեր լիգայում խփել է 20 գոլ։