«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ֆեդերիկո Կյեզան խոսել է այս մրցաշրջանում թուրինցիների հավակնությունների մասին։
«Երբ խաղում ես այս թիմում, ունես որոշակի պարտականություններ: «Յուվենտուսի» պատմությունը կազմված է չեմպիոնական տիտղոսներից և չեմպիոններից: Մենք մեր հանդերձարանում ունենք հիանալի խաղացողներ, որոնք ունեն առաջատարի անհավանական որակներ, ինչպիսիք են ավագ Դանիլոն կամ Ռաբյոն:
Մենք ցանկանում ենք հայտնվել լավագույն քառյակում, որպեսզի հաջորդ տարի խաղանք Չեմպիոնների լիգայում։ Մենք փորձում ենք ժամանակակից ֆուտբոլ ցուցադրել, հենց այսպիսի խաղաոճ է սերմանում մեր մեջ Միստերը»,- Կյեզայի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի կայքը։
Հիշեցնենք, որ Ա Սերիայի այս մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը մասնակցել է վեց հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի հեղինակ։