Ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը կարող է լքել Եվրոպան և տեղափոխվել MLS։
Todofichajes-ի տեղեկություններով՝ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Նեշվիլը»։ Ամերիկյան ակումբը կարող է փորձառու ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Նավասը փարիզյան թիմում հանդես է գալիս 2019 թվականի սեպտեմբերից։ ՊՍԺ-ի և 36-ամյա դարպասապահի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը։ Կեյլորի տրանսֆերային արժեքը չորս միլիոն եվրո է գնահատվում։
Անցած մրցաշրջանում դարպասապահը վարձավճարով հանդես էր գալիս «Նոթինգհեմ Ֆորեստում»: Նա մասնակցել է Պրեմիեր լիգայի 17 հանդիպման։