Բրիտանացի լրագրող և հեռուստահաղորդավար Պիրս Մորգանը պատասխանել է այն տեղեկատվությանը, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները «կարմիր սատանաների» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին խորհուրդ են տվել ներողություն խնդրել թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագից։
«Տեն Հագը սիրում է նվաստացնել իր խաղացողներին, մինչդեռ իր սեփական ղեկավարման սխալները շարունակում են նվաստացնել «Յունայթեդին»», — գրել է Մորգանը Twitter-ում:
Հիշեցնենք, որ Սանչոյին արգելել էին մարզվել հիմնական թիմի հետ այն բանից հետո, երբ նա հրաժարվեց ներողություն խնդրել տեն Հագից. խաղացողը սոցցանցերում հրապարակավ մեղադրել էր մարզչին ստելու մեջ՝ մեկնաբանելով իր բացակայությունը «Արսենալի» հետ խաղի հայտացուցակից։