«Շտուտգարտի» գվինեացի հարձակվող Սերու Գուիրասին այս պահի դրությամբ ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է թոփ-5 լիգաներում։
Գուիրասին Եվրոպայի թոփ-5 լիգաներում առաջին խաղացողն է, ով հասել է 10 գոլի սահմանագծին: Այս արդյունքին հասնելու համար նրան բավական էր 5 հանդիպում։
Թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ ֆուտբոլիստները․
1․ Սերու Գուիրասի (Շտուտգարտ) — 10 գոլ
2․ Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի) — 8 գոլ
3-4․ Կիլիան Մբապե (ՊՍԺ) — 7 գոլ
3-4․ Հարի Քեյն (Բավարիա) — 7 գոլ
5․ Վիկտոր Բինիֆեյս (Բայեր) — 6 գոլ