«Նապոլին» կարող է հեռացնել գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիային մրցաշրջանի վատ մեկնարկից հետո, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ նեապոլիտանական ակումբի ղեկավարությունը դիտարկում է «Մարսելի» նախկին մարզիչ Իգոր Տուդորին՝ որպես Գարսիային փոխարինելու գլխավոր թեկնածու։
Մյուս թեկնածուն ՊՍԺ-ի նախկին մարզիչ Քրիստոֆ Գալտիեն է:
«Նապոլին» 5 տուրից հետո 8 միավորով 7-րդ տեղում է Իտալիայի Ա Սերիայում։ Ամռանը թիմից հեռացավ Լուչանո Սպալետին, ում հետ թիմը նախորդ մրցաշրջանում դարձավ Իտալիայի չեմպիոն։