Փոլ Մերսոնը կարծում է, որ «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը որոշիչ է «զինագործների» համար ԱՊԼ-ի չեմպիոնական պայքարում։
Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Արսենալը» կընդունի «Մանչեսթեր Սիթիին»։ Խաղը կկայանա հոկտեմբերի 8-ին։
«Այժմ, եթե «Արսենալը» հոկտեմբերի 8-ին պարտվի «Մանչեսթեր Սիթիին», նրանք դուրս կմնան չեմպիոնական պայքարից: Նրանք կարող են յոթ միավորով հետ մնալ։
Շատերը կասեն. «Բայց դեռ շատ խաղեր կան»: Բայց «Արսենալը» չի հասնի «Մանչեսթեր Սիթիին», եթե նույնիսկ 600 խաղ ունենա։ Դա ուղղակի հնարավոր չէ հետ բերել, քանի որ դրանից հետո «Արսենալը» միայն մեկ խաղ է ունենալու «Սիթիի» դեմ, այն էլ՝ արտագնա:
Էմիրեյթսում այս հանդիպումը վճռորոշ է լինելու»,- ասել է «Արսենալի» նախկին խաղացողը: