Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Լա լիգայի 6-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած պարտությունը (1:3).
«Մենք վատ սկսեցինք խաղը, մենք վճռական չէինք գործում, իսկ հետո, երբ «Ատլետիկոն» առաջ անցավ հաշվի մեջ, նրանք ցուցադրեցին իրենց խաղը: Նրանք մեզանից լավ հանդես եկան։
Մենք թույլ էինք պաշտպանությունում, թիմը կոմպակտ չէր հատկապես հանդիպման առաջին խաղակեսում։ Բաց թողած երեք գոլերն էլ միանման էին:
Մոդրիչի սխալնե՞րը. Մենք ոչ մեկին չենք առանձնացնում, և ինձ թվում է, որ նրան մատնանշելը չափազանց անարդար է։ Նա այնքան էլ լավ խաղ չանցկացրեց, ինչպես մյուսները։
Երևի կարող էի ավելին անել։ Ակնհայտ է, որ երբ թիմը չի անում այն, ինչ ես ուզում եմ, դա իմ պատասխանատվության տակ է, բայց մի անհանգստացեք, ես շատ լայն ուսեր ունեմ, դա խնդիր չէ: Նվազագույնը, որ կարող եմ անել, պատասխանատվությունն ընդունելն է։ Այս պարտությունը կարող է դառնալ մեր խաղը բարելավելու հնարավորությունը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն: