«Շեֆիլդ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Փոլ Հեքինգբոթոմը Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Նյուքասլից» կրած ծանր պարտությունից հետո կմնա իր պաշտոնում։ Այս մասին հայտնում է talkSPORT-ը։
Սեպտեմբերի 24-ին «Շեֆիլդը» սեփական հարկի տակ պարտվել է 0։8 հաշվով։ Աղբյուրի տեղեկություններով՝ թիմի ղեկավարությունն այս պարտության պատճառով չի հեռացնի գլխավոր մարզչին։
«Շեֆիլդը» երբեք չի հաղթել Պրեմիեր լիգայում այս մրցաշրջանում՝ վեց հանդիպումներից հինգում պարտվելով գոլերի 5:17 հարաբերակցությամբ: