«Բավարիան» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիի ծառայություններով։
Todofichajes-ի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբն ակնկալում է իսպանացի կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքել հաջորդ մրցաշրջանի համար։ Տաղանդավոր կիսապաշտպանի տեղափոխության համար «Բավարիան» պատրաստ է իր պատմության մեջ ռեկորդային առաջարկ անել։ Ակումբը պատրաստվում է նրա համար առաջարկել մինչև 120 միլիոն եվրո։
20-ամյա Պեդրին «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականին «Լաս Պալմասից» 17,5 միլիոն եվրոյի դիմաց: Կիսապաշտպանը մեկ մրցաշրջան վարձավճարով անցկացրել է հայրենի ակումբում։ Պեդրիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: Transfermarkt ինտերնետային պորտալը իսպանացուն գնահատում է 100 միլիոն եվրո:
Հաջորդ հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի չորեքշաբթի՝ սեպտեմբերի 27-ին: Չավիի թիմը Իսպանիայի առաջնության արտագնա խաղում կմրցի «Մալյորկայի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին: