«Լոկոմոտիվը» Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեց «Զենիթին»
90+1-ին րոպեին հաղթական գնդակը խփեց Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Նա այս խաղում դարձել է նաև գոլային փոխանցման հեղինակ։
Թիկնիզյանը խաղավերջում ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից։
«Լոկոմոտիվն» այս խաղից հետո բարձրացավ վեցերորդ հորիզոնական՝ վաստակելով 15 միավոր։