Բունդեսլիգայի 5-րդ տուրի խաղում «Բայերը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Հայդենհայմի» նկատմամբ։
Լևերկուզենում կայացած հանդիպումն ավարտվել է 4-1 հաշվով։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Վիկտոր Բոնիֆասը, մեկական գոլ խփել են Յոնաս Հոֆմանը և Ամին Ադլին։
«Բայերն» այս խաղից հետո վաստակել է 13 միավոր և հավասարվել առաջատար «Բավարիային»: