Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի հաղթեց «Վեսթ Հեմին» 3-1 հաշվով։
Տանտերերի կազմում աչքի ըկան Սալահը, Նունյեսը և Ժոտան: «Մրճահարների» կազմում գոլի հեղինակ դարձավ Ջարոդ Բոուենը (42-րդ րոպե):
«Լիվերպուլը» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում բարձրացավ 2-րդ տեղ՝ վաստակելով 16 միավոր։
«Ասթոն Վիլան» արտագնա խաղում Ուոթկինսի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթեց «Չելսիին»։