Մադրիդի «Ռեալ» մարզական ակումբը 500 միլիոն հետևորդ ունի իր բոլոր պաշտոնական սոցիալական ցանցերում:
Ինչպես հաղորդում է Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը, ակումբը դարձել է աշխարհում առաջին մարզական ակումբը, որն ընդհանուր առմամբ ունի կես միլիարդ հետևորդ սոցիալական ցանցերում։
Մադրիդյան ակումբը 37 պաշտոնական էջ ունի (ֆուտբոլ, բասկետբոլ, կանանց ֆուտբոլ և երիտասարդական ֆուտբոլ)՝ յոթ լեզուներով:
Իսպանական ակումբն ունի նաև աշխարհի ամենաշատ այցելվող կայքն ակումբների շրջանում՝ ամսական միջինը 8,9 միլիոն այցելություն: