«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է «Նյուելս Օլդ Բոյսում» խաղալու իր երազանքի մասին։
«Դա մի բան է, որը ես միշտ ցանկացել եմ անել, հատկապես աշխարհի չեմպիոն դառնալուց հետո։
Ցանկանում եմ վայելել արգենտինական ֆուտբոլը «Նյուելս Օլդ Բոյսում» խաղալով, քանի որ ես մանկուց խաղացել եմ այդ խաղադաշտում:
Երազում եմ խաղալ այդ թիմի կազմում»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Infobae-ն: