Սեպտեմբերի 22-ին Բունդեսլիգայի 5-րդ տուրի մեկնարկային խաղում «Շտուտգարտը» հյուրընկալել էր «Դարմշտադին» ու հաղթել 3-1 հաշվով։
Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Սերու Գուիրասին։
27-ամյա գվինեացու համար գոլերը 9-րդն ու 10-րդն էին ընթացիկ Բունդեսլիգայում։
Գուիրասին Եվրոպայի թոփ 5 լիգաների առաջին խաղացողն է, ով հասել է 10 գոլի սահմանագծին: Այս արդյունքին հասնելու համար նրան բավական էր 5 հանդիպում։